Ջո Բայդենը Նեթանյահուին խորհուրդ է տվել ռազմական գործողություններ չսկսել Ռաֆահում՝ առանց խաղաղ բնակչության պաշտպանության հստակ ծրագրի
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խորհուրդ է տվել ռազմական գործողություններ չսկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ առանց խաղաղ բնակչության պաշտպանության հստակ ծրագրի։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հետևում է փաստաթղթից, հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը և Նեթանյահուն քննարկել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման հեռանկարները, ինչպես նաև անկլավին մարդասիրական օգնություն հասցնելը։
«Նախագահն անդրադարձել է նաև Ռաֆահում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կարծում է, որ ռազմական գործողություններ չպետք է սկսվեն առանց արժանահավատ և իրագործելի պլանի՝ Ռաֆահի խաղաղ բնակչությանը պաշտպանելու և աջակցելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում ասել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի խոշոր գործողությունը Ռաֆահում, առանց խաղաղ բնակչության պաշտպանության ծրագրի, աղետ կլիներ: