Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը վերաբրենդավորվել է
SocietyՖասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է նոր, հարմարավետ ու լուսավոր սրահում։ Երևանի Սեբաստիա 123/2 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու հանրությանը ներկայանում է նոր ոճով։
«Մեր մասնաճյուղը հաճախորդների մեծ հոսք ունի, և շատ ուրախ ենք, որ այսուհետ նրանց սպասարկելու ենք ավելի հարմարավետ սրահում։ «Սեբաստիա» մասնաճյուղն արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար հագեցած է արդի չափանիշներին համապատասխան բոլոր միջոցներով, ու ինչպես նախկինում, հիմա էլ սպասարկելու ենք 24/7 գրաֆիկով», - նշում է մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանը։
«Սեբաստիա» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրորակ սպասարկում։ Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել բանկային/քարտային հաշիվների համալրում, վարկերի մարում, կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև այլ ծառայությունների դիմաց վճարման գործարքներ։
Բանկն ակտիվորեն շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման և արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի փոխակերպման գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։