Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
SocietyՇուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի
հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այս մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ»
ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։
Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի։
Օրինակ, Ամերիաբանկի դեպքում գնի և կապիտալի հաշվեկշռային արժեք հարաբերակցության գործակիցը
մոտավորապես 0,7 է։
«Շատ խոշոր անգլիական բանկ կա, որը, ի տարբերություն Ամերիաբանկի, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային
բորսայում՝ Barclays-ը, այսօր վաճառվում է 0․33 գործակցով։ Կամ ղազախական բանկերը, որ կրկին ցուցակված
են Լոնդոնի բորսայում, մոտավորապես նույն գործակիցներն ունեն։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ այս գործարքի գինը տրամաբանված է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հղումով