Ժողովրդին դարձրել են փող քերելու մատերիալ, որ հանկարծ իրենց պարգևավճարները չպակասեն․ Դավիթ Մանուկյան
BlogԴավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Միայն արտագնա աշխատանքի գնացած մարդը գիտի, թե ինչ ֆիզիկական և հոգեբանական դժվարությունների միջով են անցնում մարդիկ օտար հողում երկու կոպեկ աշխատելու և հայրենիքում իրենց ընտանիքները պահելու համար։
Մարդիկ աշխատում են այլ պետությունում, վճարում են այնտեղի հարկերը և գալով Հայաստան պարզվում է, որ մի հատ էլ պետք է այստեղ հարկվեն։
Ժողովրդին դարձրել են փող քերելու մատերիալ, որ հանկարծ իրենց պարգևավճարները չպակասեն։
Հարգելի՛ հայրենակից, դու ստիպված գնում ես «խոպան», չարչարվում ես, տանջվում, քո իրական աշխատածից շատ քիչ ես վարձատրվում, աշխատածդ գումարը կոպեկներով փոխարինում ես դրամով, որ հայրենի իշխանավորները քո երկիրը քանդելու համար պարգևավճար ստանան, որ Սուրեն Պապիկյանը կամ Արարատ Միրզոյանը իրենց շքեղ բնակարանների հիփոթեկները վճարեն, որ Ալեն Սիմոնյանը նոր գերթանկարժեք մեքենայով շրջի և այսպես շարունակ։
ՊԵԿ-ի անուղեղ պաշտոնյաները էլ ուրիշ հարկ չէին կարող փաթաթել մարդկանց վզին։ Մի հատ գնացեք էտ նույն հարկայինի ու մաքսային բազմաթիվ աշխատակիցների ունեցվածքները նայեք՝ տարիներով կռիսի նման գողացել ու թալանել են էս ժողովրդին։