Ճապոնիան պատրաստվում է 2025-ին փորձարկել տիեզերքից արևային էներգիա փոխանցելու տեխնոլոգիան
EconomicsՃապոնիան պատրաստվում է 2025-ին փորձարկել տիեզերքից արևային էներգիա փոխանցելու տեխնոլոգիան: Այս փորձի շրջանակում գիտնականները կփորձեն արբանյակներից էլեկտրաէներգիա ուղարկել վերգետնյա ընդունող կայաններ:
Ճապոնիայում այս ոլորտում հետազոտություններ նախկինում իրականացրել են մի խումբ գիտնականներ՝ Կիոտոյի համալսարանի նախկին նախագահ Հիրոշի Մացումոտոյի գլխավորությամբ, որն աշխարհում առաջինն էր, որը 1980-ականներին միկրոալիքների միջոցով էներգիա փոխանցեց տարածությունում։
2009-ին Կիոտոյի համալսարանի գիտնականներին հաջողվեց միկրոալիքների միջոցով 30 մետր բարձրության վրա գտնվող օդանավից էներգիա փոխանցել օգտատիրոջ բջջային հեռախոսին: Նույն թվականին Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության գլխավորությամբ մեկնարկեց այս թեմային նվիրված նախագիծը, որում ներգրավված են արդյունաբերական ընկերություններ, պետական և բարձրագույն ուսումնական հաստատություններ։
2015-ին ճապոնացի գիտնականները հաջող փորձեր են անցկացրել միկրոալիքային էներգիան փոխանցելու համար 50 մ տարածություն հորիզոնական, իսկ 2018-ին նաև նույնքան տարածություն, սակայն ուղղահայաց:
Հաղորդվում է, որ ապագայում փորձեր կձեռնարկվեն էներգիան 1-ից 5 կմ հեռավորության վրա ուղղահայաց փոխանցելու ուղղությամբ։ Տիեզերքից Երկիր էլեկտրաէներգիա փոխանցելու ուղղությամբ նախագծեր իրականացնում են նաև այլ երկրներ:
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Ղուկասյան