Արտոնյալ պայմաններ Business Prime փաթեթի հետ
SocietyԲիզնեսի մարտահրավերները միշտ շատ են ու բազմազան, անկախ նրանից՝ ինչ չափի բիզնես ունեք, մեծ թվով աշխատակիցներով ընկերություն է թե փոքր նախաձեռնություն, նոր է բացվել, թե տասնյակ տարիների գործունեություն է ծավալում։ Ինչ առաջնահերթություններ ու խնդիրներ էլ որ ունենաք Ձեր բիզնեսում, IDBank-ը միշտ լուծում ունի։ Հիմա պատմենք՝ ինչ լուծումներ են դրանք։
Ցանկացած չափի ու տեսակի բիզնեսի խնդիրները ունեն մեկ միասնական լուծում, ու դա IDBank-ի Business Prime համալիր փաթեթն է՝ ամբողջական գործիքներով։
Ձեռք բերելով Business Prime փաթեթը՝ կստանաք Visa Business միջազգային քարտը շահավետ պայմաններով․ սպասարկմանն` առաջին տարին կլինի անվճար, իսկ երկրորդ տարվա սպասարկման վճարը կզեղչվի ամբողջ 50%-ով։ Արդյունքում Դուք կկարողանաք բիզնեսի համար նախատեսված ծախսերը կատարել էլ ավելի շահավետ տարբերակով։
IDBusiness հավելվածով Դուք կկարողանաք կառավարել Ձեր բիզնեսը առանց տնից դուրս գալու՝ լիովին անվճար։ Այսքանով չենք սահմանափակվում, քանի որ Դուք կստանաք նաև IDSalary փաթեթը՝ անվճար ակտիվացմամբ։ Բացի այդ՝ Ձեր բիզնեսի համար կստանաք անհատական մոտեցում POS / VPOS / Idram QR վճարային գործիքների տեղադրման համար՝ ընդունելով քարտային կամ անհպում վճարումներն արագ ու շահավետ պայմաններով։
Business Prime փաթեթի հետ Ձեր բիզնեսն ապահով է․ նվազագույնի հասցրեք Ձեր բիզնեսի խնդիրներն ու մարտահրավերները։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ