Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջերկրական ծովում, Սիցիլիայի ափերի մոտ, փետրվարի 26-ի առավոտյան մեկնարկում են ՆԱՏՕ երկրների Dynamic Manta ծովային զորավարժությունները։ Այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ Ծովային հրամանատարությունը։
Նշվել է, որ ՆԱՏՕ ամենամյա զորավարժություններին կմասնակցեն Թուրքիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գեմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Բրիտանիայի եւ ԱՄՆ զինծառայողներն ու նավերը։
Զորավարժություններին կմասնակցեն յոթ սուզանավ, մի քանի վերջրյա նավեր, ինչպես նաեւ ՆԱՏՕ անդամ երկրների օդուժը։
Հիմնական ուշադրությունը դարձվելու է հականավային պայքարի հնարավորությունների կատարելագործմանը եւ ռազմածովային խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանը։
Dynamic Manta-ն ճգնաժամերին Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքման թեստավորման եւ հնարավորությունների ամրապնդման պլատֆորմ է։ Զորավարժությունները՝ դերծովակալ Պասկուալե Էսպոզիտոյի հրամանատարությամբ, պետք է ցուցադրեն իր անդամներին ցանկացած սպառնալիքի պաշտպանելու ՆԱՏՕ պատրաստվածությունը։