Արգենտինան կտրուկ արագացրել է արևային էլեկտրակայանների շահագործումը
SocietyԱրգենտինան կտրուկ արագացրել է արևային էլեկտրակայանների հզորությունների շահագործումը։ Եթե 2022 թվականին շահագործման էր հանձնվել 33 մեգավատ ֆոտոգալվանական վահանակներ, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը հասել է 262 մեգավատի։
Ազգային էներգետիկ օպերատորի տվյալներով՝ երկրում տեղադրված ընդհանուր արևային գեներատորների հզորությունը հասել է 1366 մեգավատի, իսկ էներգետիկ ողջ հզորություններում արևային էներգիայի ծավալները կազմել են 3,1 %, համեմատած հարևան և աշխարհի այլ երկրների հետ այս ցուցանիշը, իհարկե, չափազանց ցածր է, սակայն պետք է հաշվի առնել առաջին հերթին Արգենտինայի տեղադրությունը Հարավային Ամերիկայում, որտեղ արևային օրերն այնքան էլ շատ չեն, իսկ Ռուսաստանից կամ Չինաստանից արդյունահանվող հանածոներից կախվածություն Արգենտինան չունի։
Այդուհանդերձ այդ երկիրը մտադիիր է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել արևային էներգիայի հզորությունները սեփական երկրում ավելացնելու։
«Էմբեր» անալիտիկ կենտրոնի տվյալներով 2022 թվականին Արգենտինայում արևային էլեկտրակայաններին բաժին էր հասնում ընդամենը 2 %-ը։ Երկիրը մտադիր է մինչև 2030 թվականը, այդ ցուցանիշը հասցնել 15 %-ի, ընդ որում կարծում են, որ դա բացարձակ իրատեսական է և հնարավոր է հասնել նման արդյունքի լուրջ ներդրումների և քաղաքական խոչընդոտները հաղթահարելու առումով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Կարինե Սիմոնյան