«Առաջին ալիքի» եթերում խոսել են հայկական արմատներով թվային ակտիվի՝ FTN-ի մասին
SocietyՀյուրընկալվելով հայաստանյան «Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին՝ Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն անդրադարձել է երկրում և ամբողջ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների տարածմանը և շուկայի միտումներին։
Պարոն Աբրահամյանը խոսել է վերջին 10 տարիների ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի և նոր սերնդի «թվային վստահության ձևավորման» մշակույթի մասին։ Այսօր բլոկչեյնի նորարարական լուծումները թույլ են տալիս համաշխարհային թվային ակտիվների շուկայում իրականացնել հեշտ և արագ գործարքներ՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։
Հարցին, թե ինչ կտա թվային դրամի ներմուծումը հայաստանյան կենցաղ և երկրի քաղաքացիներին, պարոն Աբրահամյանը պատասխանել է․
«Թվային դրամի ներմուծումը հնարավորություն կտա «ծրագրավորված փող» օգտագործել կյանքի տարբեր ոլորտներում` սկսած հարկերի ավտոմատ վճարումներից, պետական ֆինանսների օպտիմալ տնօրինումից մինչև առևտրային գործարքներում տարբեր տեսակի երաշխիքների տրամադրումը»։
Անդրադարձ է եղել նաև թվային ակտիվների տեսակներին և կիրառելիության ոլորտներին։ Հաղորդաշարի հյուրը պատմել է, որ դրանք կարող են օգտագործվել որպես արժույթ ժամանցային ոլորտում, վճարային նպատակներով տարբեր գործաքներ իրականցնելիս, ինչպես նաև հանդիսանալ բլոկչեյն հարթակի հիմնական կրիպտոարժույթ։ Օրինակ՝ հայկական արմատներով առաջին թվային ակտիվը՝ FTN-ը, Bahamut բլոկչեյնի հիմնական արժույթն է։
Աբրահամյանի խոսքով տեղական շուկայում օրենսդրական կարգավորումներն ընթացքի մեջ են։ Նախատեսվում են հանդիպումներ բլոկչեյն ծրագրային լուծումներ և թվային ակտիվների ծառայություններ մատուցող կազմակերպությունների և կարգավորող մարմնի միջև: Սա ոլորտի զարգացման գործընթացում կարևոր քայլ է։
Հարցազրույցի ամբողջական տարբերակն այստեղ է:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթըլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: