ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 4-ին ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի հյուսիսում, սկսել է Nordic Response 24 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 15-ը:
Զորավարժություններն անցկացվում են Նորվեգիայի ղեկավարությամբ, գրում է ֆիննական Yle պարբերականը։
Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ Ֆինլանդիան մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների համատեղ պաշտպանական զորավարժություններին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ:
Nordic Response-ը լայնածավալ զորավարժություններ են ցամաքում, ծովում և օդում: Դրանց մասնակից կդառնան 14 երկրների շուրջ 20 հազար զինծառայողներ։ Ֆինլանդիան կներկայացնի մոտ 4100 զինծառայող: