Արարատյան 1-ին զանգվածի հրդեհված բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատյան 1-ին զանգվածում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա զոհ։ Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, այրված բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։
Նշվում է, որ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Փրկարարները տարհանել են 7 քաղաքացու և 1 շուն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։58-ին, մարվել՝ 23։24-ին։ Այրվել է բնակարանի (ընդհանուր մակերեսը՝ 50 քմ) 24 քմ հատվածը։