Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը. Ավետիք Չալաբյան
Blog• Մինչ 2020թ. պատերազմը ձևավորված պաշտպանական համակարգն ուներ էական թերություններ՝ ԶՈՒ անբավարար ֆինանսավորումը, անհամաչափ կախվածությունը մեկ արտաքին գործընկերոջից, կառավարման հնացած համակարգը, կոռուպցիոն ռիսկերը և այլն։
• 2020թ. պատերազմը ցույց տվեց, որ որակապես նոր պատերազմի մենք որպես պետություն պատրաստ չէինք։ Ձախողվեց մոբիլիզացիոն համակարգը, պարզվեց, որ կա արդիական սպառազինության պակաս և մատակարարման ծայրահեղ բարդություն, որ պատրաստ չէինք լայնամասշտաբ մարտական գործողությունների պլանավորման։
• Պատերազմից հետո անցած երեք տարիների ընթացքում գործող իշխանությունը շարունակել է քայքայել ձևավորված անվտանգային համակարգը, այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև ճեղքվածքը էլ ավելի է մեծացել։
• Անվտանգային համակարգի վերականգնման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք՝ հինգ հիմնական ուղղություններով, դրանից առավել կարևորը սեփական պաշտպանական կարողությունների առաջանցիկ զարգացումն է։
Մանրամասները տեսանյությում։