Արևային ավտոմեքենաների շուկան 2028 թվականին կաճի մինչև 6,57 միլիարդ դոլար
EconomicsAbw.by-ն գրում է, որ Business Research-ը հրապարակել է համաշխարհային արևային ավտոմեքենաների շուկայի վերաբերյալ զեկույց, որտեղ կանխատեսել է, որ մինչև 2028 թվականը այն կհասնի 6,57 միլիարդ դոլարի ֆինանսական արժեքի։ Աղբյուրը կանխատեսում է համակցված տարեկան աճի տեմպ 35,6 %-ով: Նշենք, որ հետազոտությունը տեղեկատվության համապարփակ աղբյուր է, որը ներառում է շուկայի բոլոր ասպեկտները:
Արևային մեքենաների շուկայի աճը պայմանավորված է շրջակա միջավայրի մասին տեղեկացվածության աճով: Ակնկալվում է, որ եվրոպական տարածաշրջանը կզբաղեցնի արևային էներգիայով աշխատող մեքենաների շուկայի ամենամեծ բաժինը, եզրակացրել է գործակալությունը: Հիմնական խաղացողների թվում են Fisker-ը, Toyota-ն, BYD-ը, Hyundai-ն և այլ քիչ հայտնի ապրանքանիշեր, որոնք զարգացնում են արևային էներգիայի օգտագործումը որպես ավտոմեքենաների համար խոստումնալից վառելիք:
Նշենք, որ բաց տվյալների համաձայն, այդ շուկան այսօր գերազանցում է 1,1 միլիարդ դոլարը, և մի շարք գործակալություններ կարծում են, որ մինչև 2030 թվականն այն կաճի ընդամենը չորս անգամ:
Շատ արտադրողներ արդեն մասսայական արտադրում են մեքենաներ, ինչպիսիք են, օրինակ, Sion-ը: Sono Motors հիբրիդը 248 արևային մարտկոցներով ավտոմեքենա է, որի շնորհիվ մեքենան կարող է օրական մինչև 249 կիլոմետր ճանապարհ անցնել:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am