Իսրայելի ճանապարհներին կհայտնվեն արևային մարտկոցներ
EconomicsԱրևային մարտկոցները շուտով կվերափոխեն Իսրայելի ենթակառուցվածքները, գրում է cursorinfo.co.il-ը: Իսրայելը հավակնոտ նախագիծ է սկսել երկրի ողջ ճանապարհային հանգույցներում արևային մարտկոցներ տեղադրելու համար:
Ծրագիրը հնարավոր է դարձել տրանսպորտի նախարարության և Netivei Israel ընկերության համագործակցության շնորհիվ, որը պատասխանատու է միջքաղաքային երթուղիների զարգացման և պահպանման համար։ «Դորել Էներջի»-ն այդ ծրագրի կապալառու է ընտրվել մրցույթից հետո: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է մոտ կես միլիարդ շեքել։ Ծրագրի ավարտից հետո արևային մարտկոցները կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել մոտավորապես 17 հազար տների, ինչը համարժեք է 70 միլիոն շեկելի: Այժմ որոշվել է, որ արևային մարտկոցներ կտեղադրվեն 13 հանգույցներում, այդ թվում՝ Բեյթ Կամա, Գեդերա, Յագուր, Նաոտ Հովավ, Սառա, Ռահաթ, ՀաԶեյթիմ, Ադումիմ, Շիմշոն, Շաար Հա Գայ, Դրոր, Ռաանանա Հարավային և Ջալջուլիա:
Արևային էներգիան օգտագործելու այս նորարարական մոտեցումը ոչ միայն ճանապարհային երթևեկությունը կդարձնի ավելի էկոլոգիապես մաքուր, այլ նաև կնվազեցնի կախվածությունն էներգիայի ավանդական աղբյուրներից, ինչպիսիք են նավթն ու գազը: Ավելին, նման նախագծերը խթանում են վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների զարգացումը և օգնում հասնել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման նպատակներին, ինչը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am