Հարցումներ ամերիկյան պատվերով՝ հանրությանը մանիպուլացնելու համար
AnalysisԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրություն է անցկացրել Հայաստանում, որից ակնհայտորեն «գոռում» է հակառուսականությունը և Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամեն գնով բարձրացնելու ցանկությունը։
Մասնավորապես, ըստ հարցման արդյունքների, հայաստանցիների 66 տոկոսը վատ է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։
2019 թվականի հոկտեմբերին նույն այս հարցման արդյունքում 6 տոկոսն էր վատ գնահատել երկու երկրների հարաբերությունները։ Ի հակադրություն՝ հարցվածների 89 տոկոսը լավ է գնահատել հարաբերությունները Միացյալ նահանգների հետ, 87 տոկոսն էլ դրական է գնահատում հարաբերությունները Եվրամիության հետ։ Մեկ այլ հարց, թե նշված երկրներից ո՞րն է Հայաստանի համար ներկայացնում մեծագույն քաղաքական վտանգը, 86 տոկոսը պատասխանել է Ադրբեջանը, 82 տոկոսը ՝ Թուրքիան և 40տոկոսը ՝ Ռուսաստանը։
Քաղաքական գործիչների և ուժերի վարկանիշի տվյալները հստակ վկայում են , որ ամերիկացիները փորձում են մանիպուլացնել հայ հանրությանը, իբր Նիկոլ Փաշինյանին վստահում է 17 տոկոսը։
Երկրորդ տեղում՝ Արարատ Միրզոյանն է 5 տոկոսով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4 տոկոս, 3 տոկոս ստացել է Ալեն Սիմոնյանը և 2 տոկոս ՝Ռոբերտ Քոչարյանը։ Հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։
Ամենատարօրինակ պատկերը ստացվել է քաղաքական ուժերի մասով։
Եթե խորհրդարանական ընտրութուններն անցկացվեին հաջորդ կիրակի, 17 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 3 տոկոսը՝ «Նիկոլ Փաշինյանի խմբակցությանը», 3 տոկոսը ՝ «Իմ քայլը» դաշինքին։
«Հայաստան» դաշինքին կքվեարկեն 3 տոկոս, ևս 2 -ական տոկոս ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և «Հանրային ձայն» կուսակցությանը։
Ամերիկյան հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իբր բարձրացել է 3 տոկոսով, աճել է նաև իշխող քաղաքական ուժի ձայները։
Բնականաբար մյուս բոլոր սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումները հակառակ կարծիքն են տալիս՝ նշելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազում, և ամերիկացիների այս հարցումները վկայում են, որ Արևմուտքն ինչ-որ նոր դավադրության է պատրաստվում Հայաստանում։
Արմինե Մարտինյան