Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Վոլժսկ քաղաքի 48-ամյա բնակչուհին փորձել է իրար կապված սավաններով իջնել պատշգամբից, սակայն չի կարողացել կառչել գործվածքից, վայր է ընկել և ծանր վնասվածքներից մահացել, գրում է V1.RU-ն։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին հինգհարկանի շենքում։
Կնոջ զուգընկերը գնացել է խանութ և կողպել դուռը։ Վերադառնալով՝ պարզել է, որ կորցրել է բանալիները և խնդրել է կնոջը բացել դուռը, սակայն կինը չի կարողացել դա անել։
Ալդ ժամանակ կինը որոշել է 4-րդ հարկից իջնել կապված սավաններով, սակայն վայր է ընկել, հոսպիտալացվել ու մահացել։
Լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրին, հայտնում են, որ մահացածը կարող էր այդ քայլին դիմել հարբած վիճակում։
Վոլգոգրադի մարզի քննչական վարչությունը հաստատել է այս միջադեպը։ Կատարվում է ստուգում։