Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
SocietyԿոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին: Այսուհետ այն անվճար ներբեռնել ու բանկային ծառայությունների համալիր փաթեթից օգտվել կարող են նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք:
Բարի գալուստ Converse Mobile onboarding
Օnboarding-ը հավելվածի ներբեռնման միջոցով Բանկի հաճախորդ դառնալն է: Մենք ասում ենք՝ բարի գալուստ Converse Mobile և Կոնվերս Բանկ, և Ձեզ ենք առաջարկում բանկային համապարփակ ծառայություններ թվային հարմարավետ տիրույթում:
Հավելվածում գրանցման և Կոնվերս Բանկի հաճախորդ դառնալու համար բավարար է ներբեռնել հավելվածը, սեղմել «Գրանցվել», լրացնել համապատասխան դաշտերը, անցնել կենսաչափական նույնականացում և հաստատել հայտը:
Ինչո՞ւ անցնել onboarding
Թվային անվտանգ միջավայրում կատարելով մի քանի պարզ գործողություն, ծախսելով մի քանի րոպե՝ Դուք դառնում եք Կոնվերս Բանկի հաճախորդ ու Converse Mobile օգտատեր:
Այսօր Converse Mobile-ը Հայաստանում լավագույն լուծումներ և ամենաընդգրկուն հնարավորություններ առաջարկող բանկային հավելվածներից է: Այն հնարավորություն է տալիս անվտանգ ու ապահով միջավայրում 24/7 ռեժիմով կառավարել ֆինանսները՝ թվային տիրույթում իրականացնելով բանկային հիմնական բոլոր գործառնությունները.
- Հաշիվների ու ֆինանսների կառավարում
- Կոմունալ, հեռահաղորդակցության և կապի, պետական, համատիրությունների և այլ վճարումներ
- Փոխանցումներ, այդ թվում՝ միջազգային
- Ավանդադրում
- Վարկավորում
- Ներդրում պարտատոմսերում
- Քարտերի պատվեր
- Կենսաթոշակային հաշվի կառավարում և այլն
Գնահատելով հաճախորդների կարիքները և հետևելով ժամանակի պահանջներին՝ հավելվածը պարբերաբար թարմացվում է, ավելացվում են նոր հնարավորություններ: Երաշխավորվում է անվտանգության՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մակարդակ:
Հարմարավետությունը նաև անվտանգության մեջ է
Converse Mobile հավելվածի անվտանգությունն այսօր ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային լուծումներով: Անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային է նաև Trusted device տեխնոլոգիայի ներդրումը: Դրա շնորհիվ յուրաքանչյուր օգտահաշիվ նույնականացվում է մեկ՝ Բանկում գրանցված սմարթֆոնի կամ գաջեթի հետ: Այլ սարքից մուտքի դեպքում պահանջվում է կրկին անցնել նույնականացում՝ դրանով իսկ զրոյացնելով երրորդ անձանց կողմից Ձեր հավելվածին հասանելիության հավանականությունը:
Առաջիկա նորությունների մասին
Converse Mobile-ի հնարավորությունների ցանկն առաջիկա մեկ ամսում կհամալրվի ևս երկուսով. դրանում հասանելի կդառնա բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին բաժանորդագրվելու հնարավորությունը և կներդրվի խնայողության նոր առաջարկ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ի դեպ, գիտեի՞ք, որ Converse Mobile-ը Հայաստանում առաջին մոբայլ բանկն է. այն հանրությանն է ներկայացվել 2014թ-ին՝ mConverse անվամբ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: