Հերթական քայլը ՀԱՊԿ դեմ
AnalysisՆախօրեին Բրյուսելում Ալեն Սիմոնյանի հանդիպումը Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ, լուրջ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, ընդ որում, այս քայլը ևս լիովին տեղավորվում է փաշինյանական վարչախմբի հակառուսական քայլերի տրամաբանության մեջ։
Հանդիպման վերաբերյալ տեղեկություն տարածել էր հենց Տիխանովսկայայի մամուլի գրասենյակը, ավելին, հայտնել, թե հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական ապաստան տրամադրել Բելառուսում զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող Յարոսլավ Նովիկովին։
Հայկական կողմը ժամեր անց հերքել է այս տեղեկությունը, նշել, թե որևէ նման պայմանավորվածություն չի եղել: Սակայն Ալեքսանդր Լուկաշենկոյի արմատական ընդդիմադրի հետ հանդիպումը, արդեն իսկ ցուցադրական ժեստ է Հայաստանի կողմից։
Բելառուսը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում։ Բոլոր այս կառույցներում Հայաստանը վաղուց այլևս փորձում է սառեցնել իր անդամակցությունը, իսկ գործողություններն ուղղված են դաշնակիցներին ինչ որ բան հասկացնելուն։
Առանց այն էլ Հայաստանի գործող վարչախմբի և Բելառուսի նախագահի ջրերը մեկ առվով չեն հոսում, այժմ արդեն Լուկաշենկոն նոր առիթներ է ստանալու, փաշինյանական վարչախմբին տարբեր մեղքերի մեջ մեղադրելու համար։
Հայկ Վարդանյան