Ինչպես հայտնում է Orer.am-ը, պատմության մեջ ամենաթանկ ընթրիքը պատվիրվել է Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը կողմից, երբ նա եղել է իր որդու՝ Արկադիի եւ գործընկերների հետ: Նրանք որոշել էին ընթրել Նյու-Յորքյան Nello’s ռեստորանում:Հենց այս ռեստորանում Ռոման Աբրամավիչը սահմանեց ամենաթանկ ընթրիքի ռեկորդը:
Ռոման Աբրամովիչը սկսել է իր ընթրիքը սպիտակ տրյուֆելներից, այնուհետեւ պատվիրել է հորթի միս՝ պատրաստաված միլանյան եղանակով, ինչպես նաեւ իր սիրելի պարմեզան պանիր: Դեսերտին նա պատվիրել է տիրամիսու,իսկ մնացաց հյուրերը պատվիրել են ծովամթերք եւ իտալական պաստա, ինչպես նաեւ թանկարժեք գինիներ:
Ըստ սպասարկող անձնակազմի՝ նրանք արտաքինից ոչնչով չէին տարբերվում սովորական նյու-յորքյան տուրիստներից:Աշխարհի ամենաթանկ ընթրիքը ներառում էր 2 շիշ Chateau Petrus, 3 շիշ La Tache Romanee Conti pinot noir և 2 շիշ մեկուկես լիտրանոց Cristal rose շամպայններ` յուրաքանչյուրը $5000 արժողությամբ: Ընդհանուր միայն գինու համար վճարվել է $35 000, սակայն Դարիա Ժուկովան, ով այդ ժամանակ երեխայի էր սպասում, ըմպում էր միայն հանքային ջուր` մեկ շիշը 16$ արժողությամբ:
Ի վերջո ընդհանուր ընթրիքի համար վճարվել է ռեկորդային գումար՝ $47.221.09: Ընթրիքի համար հատկացվել է 1 ժամ 18 րոպե: Իսկ մատուցողներին թողել են $5000 «թեյավճար»: