Ռուսական խոշոր հարձակումը կսկսվի առաջիկա ամիսներին. խոսքը մայիսի վերջի կամ հունիսի մասին է։
Աս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ուկրաինացի պաշտպաններին անհրաժեշտ են հեռահար հրթիռներ, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրան մենք ոչ միայն պետք է պատրաստվենք, այլև պետք է կայունացնենք իրավիճակը, քանի որ գործընկերները երբեմն իսկապես ուրախանում են, որ մենք կայունացրել ենք իրավիճակը:
Ես ասում եմ, որ մենք հիմա օգնության կարիք ունենք»,-ասաց Զելենսկին:
Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության: