Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Պետդումայի փոխխոսնակը:
Սերգեյ Նևերովի խոսքով՝ այդպիսով կկարգավորվի ոչ միայն «Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության», այլև աշխատանքային միգրանտների իրավունքների պահպանման հարցը։
«Նրանց համար թվային հարթակ կստեղծվի: Վերահսկելու ենք՝ ուր են գնում, որտեղ և ում հետ են ապրում, երբ է ավարտվում համապատասխան փաստաթղթերի ժամկետը և այլն»,- մանրամասնել է պաշտոնյան: