Մարտի 31-ին, ժամը 19։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուտական գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։28-ին: Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։