ՆԱՏՕ-ն մարտական ստորաբաժանում չի ուղարկի Ուկրաինա. Ստոլտենբերգ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու Էդվարդ Լութվակը UnHerd պորտալի համար հոդվածում գրել էր, որ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի զորքեր ուղարկել Ուկրաինա։ Լութվակն ասել էր, որ Ուկրաինան ունի «800,000-ից քիչ ակտիվ զինծառայող», և նրանց պակասի պատճառով «ուկրաինական զորքերը նորից ու նորից հետ են մղվելու»: Նա պնդել է, որ Բրիտանիան, Ֆրանսիան և սկանդինավյան երկրները «արդեն պատրաստվում են ուղարկել զորքեր՝ փոքր էլիտար ստորաբաժանումներ, նյութատեխնիկական ու օժանդակ անձնակազմ, որոնք կարող են հեռու մնալ առաջնագծից»:
«Մենք մտադիր չենք որևէ մարտական ստորաբաժանում ուղարկել Ուկրաինա», - ասել է Ստոլտենբերգը լեհական հեռուստատեսության եթերում:
Նա հավելել է, որ դաշինքի երկրները Ուկրաինային տրամադրում են «զգալի ռազմական աջակցություն» և կոչ է արել ավելացնել մատակարարումները, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերը։