ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԱՊՐԻԼԻ). Առաջին մարդն է դուրս գրվել հիվանդանոցից արհեստական սրտով. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Սպորտի՝ խաղաղությանը նպաստելու համաշխարհային օր, Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության հիմնադիրների օր, Հունաստան՝ Անկախության օր, Թայլանդ՝ Չակրայի օր, Ռուսաստան՝ Քննչական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆ
1869 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:
1890 –ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:
1904– Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն Հրայր Դժոխքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
1921 – վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։
1956 – ծնվել է հայկական արմատներով խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Իգոր Սարուխանովը:
1992–Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:
2004–տեղի է ունեցել աննախադեպ ցրտա հ ա րություն. գրեթե ամբող ջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:
2005 – Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչն չ ացում» թեմ այով ցուց ահանդ ե ս ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90– ամյակին:
2009 – վախճանվել է խորհրդահայ օդաչու–փորձարկող Էդուարդ Յոլ յանը:
2015–«System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:
2017 –վախճանվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
2021– դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է Մարտի 1–ի գործով որոշումը, այն է՝ վարույթը կարճելը։
ԱՇԽԱՐՀ
1199 – Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1–ին Առյուծասիրտը:
1320 –Արբրատյան վանքի աբբատների գլխավորությամբ հոգևորականները և բարոնները ստորագրել են Արբրատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:
1483 –վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:
1520 –վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:
1528 –վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:
1712 – Նյու Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:
1748 –Իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։
1772 –Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2–րդը չեղարկել է Պետրոս 1–ինի մտցրած մորուքի հարկը:
1776 –ԱՄՆ–ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ– Այլենդի ճակատամարտը:
1810 –ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:
1814 –Նապոլեոն 1–ինը հրաժարվել է գահից, և Ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:
1820 –ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագանաց Նադարը (իսկական անունը՝ Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):
1826– ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:
1829 –վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:
1896 – Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:
1899 – Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։
1909 – ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։
1909 – համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի, անկախացել է Բուլղարիան:
1917 – ԱՄՆ–ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
1924 – Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:
1928 – ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոտսոնը Ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ–ի կոդը:
1938 – գիտնական–քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:
1941 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:
1974 – ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող:
1984 – Կոկոսյան կղզիների բնակիչները անցկացված ընտրություններում քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:
1985 – ամերիկացի Ուիլ յամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:
1992 – վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:
1994 – խոցվել և վթարի է ենթարկվել Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, որոնց թվում՝ Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայի ցեղասպանության։
2010 – Ղրղզստանում սկսվել են «Ապրիլ յան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը Կուրմանբեկ Բակիևի դեմ:
2022– մահացել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում