Խոշտանգման դեպք ՀՀ ՆԳՆ ոստիկնության Մասիսի բաժնում
BlogՓաստաբան Հրանտ Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2024 թվականի մարտի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկնության Մասիսի բաժին են բերման ենթարկվել, ապա՝ ձերբակալվել երեք անձինք (նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում):
Ոստիկանության աշխատակիցները ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ՝ Ա.Է-ի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին:
Դաժան ծեծի արդյունքում ոստիկանության ծառայողը կոտրել է Մ․Հ.-ի ձեռքը, իսկ մյուս ոստիկանի հարվածի հետևանքով վնասվել է Հ․Է.-ի ականջը:
Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։
Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝
ՀՀ ԱԱԾ Տնօրենին,
ՀՀ ՆԳՆ Նախարարին,
ՀՀ գլխավոր Դատախազին,
ՀՀ քննչական կոմիտե Նախագահին
Մարդու իրավունքերի Պաշտպանին։
Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով:
Գրությանը կից տեղադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում խոշտանգված անձանց լուսանկարներից: