Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար
EconomicsՃապոնիան մտադիր է ցածր մերձերկրյա ուղեծիր արձակել արևային էլեկտրակայան՝ էներգիան երկիր փոխանցելու համար։ Առաջին ցուցադրական նախատիպ արբանյակը կշռելու է մոտ 180 կգ և կարող է երկիր փոխանցել 1 կիլովատ էներգիա։
Փորձագետների գնահատմամբ՝ մեկ կիլովատն էներգիայի այն ծավալն է, որը բավարար է փոքր լվացքի մեքենա աշխատեցնելու համար։ Փոխանցումը կտևի մի քանի րոպե, իսկ երբ մարտկոցը պարպվի, անհրաժեշտ կլինի մի քանի օր այն լիցքավորելու համար։
Ճապոնական «Ջափըն սփայս սիստեմ» ընկերության խորհրդատու Կոնչի Իջիչիի խոսքով՝ նախատիպն ընդամենն առաջին փորձնական սարքն է, որի միջոցով փորձում են համապատասխան տվյալներ և ցուցիչներ ստանալ՝ հետագայում ծավալները մեծացնելու համար։
Լոնդոնում կայացած տիեզերական էներգետիկայի միջազգային խորհրդաժողովում ճապոնական կողմը հայտնել է, որ մեկնարկը նախատեսում են արդեն 2025 թվականին։
Ճապոնացի հետազոտողները ցուցադրել են արևային էներգիայի անլար փոխանցման իրենց մեթոդը։ Սա առաջին քայլն է դեպի ավելի լայն զանգվածային արտադրության, որը հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը արդյունահանվող վառելիքից։
Չնայած նրան, որ արևային էներգիան օգտագործվում է 1970-ական թվականներից, դրա լայն տարածումը սահմանափակ է տեխնիկական և լոգիստիկ խնդիրների պատճառով։ Այդ խնդիրներից մեկն էլ համապատասխան ֆոտոէլեկտրական վահանակների տեղակայման համար անհրաժեշտ տեղերի բացակայությունն է, ժամանակի ընթացքում սարքավորումների արագ փչանալը, ինչպես և կախվածությունը եղանակային պայմանաներից, ուստի հետազոտողները նոր մեթոդներ են փորձում մշակել։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Դավթյան