ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային
EconomicsԱՄՆ իշխանություններն արևային էներգետիկայի համար 7 միլիարդ դոլար են հատկացնելու։
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է արևային էներգետիկայի զարգացման աջակցության նոր ծրագրի մասին։
Պաշտոնապես Բայդենն այդ մասին նշել է Վիրջինիա նահանգում՝ Երկրի օրվան նվիրված միջոցառմանը։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ «Արևային էներգետիկա բոլորի համար» նախագիծը ենթադրում է առաջին հերթին աջակցություն այն նախագծերին, որոնք օգնում են էներգիայով ապահովել խոցելի և աղքատ շրջանները։
Նախագիծը միջոցներից մեկն է, որ նախատեսվում է գնաճի նվազեցման մասին օրենքով, որն ԱՄՆ-ում ընդունվել է 2022 թվականին։ Միջոցները հատկացվելու են 60 ոչ կառավարական կազմակերպությունների, տարբեր նահանգների պետական հաստատությունների և քաղաքների, որոնք արևային էներգիայի տարածման նախագծեր են իրականացնում աղքատ շրջաններում։
Ընդհանուր առմամբ, այս միջոցները շուրջ 900 հազար տնային տնտեսությունների թույլ կտան ունենալ սեփական էլեկտրականությունը, և տարեկան 400 դոլարից ոչ պակաս տնտեսել: Այսպիսի նախագծերը նաև մինչև 200 հազար նոր աշխատատեղեր են ստեղծելու։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սոնա Մելիքյան