Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան
BlogՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կիրանց գյուղի բնակիչներին ոստիկանական ահաբեկման ենթարկելով և երեք տասնյակ տղամարդկանց բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելով՝ Փաշինյանը ևս մեկ քայլով Հայաստանը մոտեցրեց պատերազմին։ Օրեցօր զինվող ու հակահայկական քարոզչության դոզան ավելացնող թշնամու առաջ երկրի դարպասների բացումը, լեգիտիմության մասին անհեթեթ վկայակոչում որով, ամենևին էլ քաղաքական միամտության, եթե կուզեք՝ տհասության ցուցիչ չէ։ Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ։
Հասարակությունն, իհարկե ուշքի է գալիս, բայց ուշքի բերող ամեն մի ապտակ ցավոք այսքան կորստաբեր է լինում։ Ամեն դեպքում չենք հուսահատվում։ Որքան խորանում է փաշինյանական վարչախմբի հակահայությունն ու որքան դաժանանում են բռնաճնշումները, այնքան ուժգնանալու է ցասումը, պայքարը, կորցրածը վերականգնելու վճռականությունը։