Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
SocietyԱզգային մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանման նպատակով Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին և վերջինիս ելույթների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած համերգի հանրայնացման նպատակով, Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին։
Հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի՝ «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների, «Բարեկամություն» պետական անսամբլի, «Ակունք» ազգագրական համույթի և «Գուսան» պետական անսամբլի միավորման արդյունքում ձևավորված ՊՈԱԿ-ի հիﬓական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության, պարարվեստի ոլորտներում ﬕասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանուﬓ ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորուﬓ ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, ﬕջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին։
««Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը թեև մեկ տարի է, ինչ կազմավորվել է, սակայն այս կարճ ընթացքում հասցրել ենք տասնյակ համերգների մասնակցել, հանդես գալ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի պահպանումն է և շատ ուրախ ենք, որ այս գործում մեր կողքին է Ֆասթ Բանկը։ Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները։ Այսպիսով՝ մեր կատարումները վայելելու հնարավորություն ենք տվել նաև նրանց, ովքեր ֆիզիկապես ներկա չեն գտնվել մեր ելույթներին», - նշել է կենտրոնի ղեկավար Արﬔն Սարգսյանը։
Ֆասթ Բանկի կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:
Մամուլի ծառայություն
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
էլ․փոստ՝ press@fcc.am