Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան
BlogՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ ոստիկանական զորքերի կողմից հայկական Կիրանց գյուղի գրավումը՝ այն թշնամուն հանձնելու նպատակով, աննախադեպ խայտառակություն էր մեր պետության պատմության մեջ, դրան մասնակցել են մոտ 3000 ոստիկանական զորքերի ծառայող՝ ոստիկանապետի և ՆԳՆ նախարարի գլխավորությամբ:
Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը: Երեկ մենք առաջին սպոնտան բողոքի գործողությունը իրականացրեցինք հայրենավաճառների դեմ, դրանք այսուհետ նոր թափով պետք է շարունակվեն: Եթե չեք ցանկանում, որ վաղը թշնամին հասնի ձեր տանը, միացե՛ք մեզ այսօր, և ձեր բողոքը լսելի դարձրեք այն իշխանությանը, որն այսօր նաև ձեր անունից հանձնում է մեր բոլորի հայրենիքը: