Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան
Politics«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր` Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները Տավուշում, և, առհասարակ, նրանց ղեկավարման տրամաբանությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:
Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ՆԱՏՕ և դրա համար էլ, իբր, փորձում է խնդիրները կարգավորել հարևանների հետ: Իսկ, եթե մենք խնդիր չենք ունենալու հարևան պետությունների հետ, ապա ինչներիս է պետք ինչ-որ ռազմական կառույցի ամդամակցելն ու դրանով պետության անկախությունը վտանգելը:
Ամենազավեշտալին այն է, որ մեզ այնտեղ չեն էլ սպասում: Փաշինյանի ձգտումները բացարձակ կապ չունեն մեր ժողովրդի շահերի հետ, նա պատվեր է կատարում: Փաշինյանը վտանգավոր ղեկավար է, մեր պատմության մեջ նման ղեկավար չի եղել. նա պատմությունն է խեղում, ընտանեկան արժեքները, եկեղեցին:
Ներքաղաքական և աշխարհաքաղաքական այլ ուշագրավ անդրադարձերը՝ տեսանյութում: