«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին
Society«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, վերահաստատելով իր սկզբունքային դիրքորոշումը՝ ո՛չ մի թիզ հող թշնամուն, արդեն հայտարարել է, որ միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Վերահաստատելով շարժմանը աջակցելու իր վճռականությունը` կուսակցությունը միանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ դեպի Երևան ծավալվող երթի։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին` դուրս գալ անտարբերության վիճակից և միանալ Հայրենիքը կործանումից փրկելուն միտված շարժմանը։