Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում։
«Մարդիկ կտեղավորվեն այստեղ, կխոսենք, կզրուցենք։ Մեզ բարի ընթացք»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Չնայած եղանակն այդքան էլ բարենպաստ չէ` կարկուտ և անձրև է տեղում, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց պայքարը։
Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր։