Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրող Ջոան Ռոուլինգը The Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախատեսում է գրել ևս վեց ստեղծագործություն։ Ռոուլինգը մանրամասնել է, որ մտքում ունի վեց գրքի գաղափար:
Գրողն այժմ աշխատում է մասնավոր դետեկտիվ Քորմորան Սթրայքի մասին իր ութերորդ վեպի վրա:
Ռոուլինգի խոսքով՝ ինքը հաճույքով է աշխատանքները ձեռքով գրում, հատկապես գիշերները։ Նա նաև նշել է, որ աշխատանք սկսելուց առաջ արդեն գլխում տեսնում է ամբողջ սյուժեն։
Ռոուլինգը նաև խոստովանել է, որ «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը» գրքի վրա աշխատելիս միայն մեկ անգամ է ապրել ստեղծագործական ճգնաժամ: Ըստ գրողի՝ ինքն «ուղղակի ապշած էր, բառիս բուն իմաստով սառած»՝ չիմանալով, թե ուր շարժվել հաջորդիվ: Այս վիճակը տևել է մեկ շաբաթ։