Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Եկեղեցին, այո՛, անջատ է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Բայց նիկոլականների ու նրանց արբանյակների համար դա բավարար չէ։ Վերջին օրերի նրանց ողջ ասելիքը փաստացի այն մասին է, որ Եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, որևէ կերպ չզբաղվեն հանրային հարցերով։
Մինչդեռ «քաղաքացիական հասարակության» ուսմունքի տրամաբանությամբ՝ մեր երկրում քաղաքացիական հասարակության թիվ մեկ կառույցը, բոլոր պարամետրերով, հենց մեր Եկեղեցին է։ Բայց այդ փաստը բնականաբար անտեսվում է։
Կարճ ասած՝ ըստ նիկոլականների՝ մի #քնձխ ՀԿ գրանցած պայմանական Սաքունցը ունի՛ խոսքի իրավունք, հանդիսանու՛մ է «քաղհասարակություն», իսկ 1700 տարվա խորք, տասնյակ թեմերի ու այլ կառույցների լայնք ունեցող Հայ Եկեղեցին՝ ոչ։ Էդ ո՞նցա տենց լինում, ընգե՛ր դեմոկրատներ։
ՀԳ. Քպ-ականնե՛ր, դուք ձեր յուրայիններին հավեսով բաժանում եք, օրինակ, «Մխիթար Գոշ» մեդալներ։ Էդ առիթով ծափ եք տալիս, կենաց եք խմում։ Իսկ տեղյա՞կ եք, որ Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին, մասնավորապես եպիսկոպոսներին։ Ու նաև հիմնավորել է, թե՝ ինչու։ Տեղյակ չէիք, չէ՞»։