ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
SocietyՈւսանող ե՞ս, հետևապես Ամիօի առաջին մասշտաբային կրթական բարեգործական ծրագիրը հենց քեզ համար է: Ամիօ Բանկը մեկնարկում է Amio Era՝ Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը, որը նախատեսված է վառ ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար:
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է:
Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի մինչև 25 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորում, ինչպես նաև բանկում աշխատելու հնարավորություն:
Մենք մի նոր ժամանակաշրջան ենք, որտեղ գիտելիքը սահմաններ չունի, և յուրաքանչյուրն ունի սավառնելու հնարավորություն:
Շուտով միասին կուղևորվենք Ամիօ ժամանակաշրջան:
Ծրագրի մեկնարկի մանրամասներն առաջինն իմանալու համար միացիր Amio Era-ի ինստագրամյան էջին՝ https://bit.ly/4duSLKi
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: