Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
Event of the dayՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին: Այս մասին հայտարարեց երթն առաջնորդող Բագրատ Սրբազանը:
«Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Երեւան` Հանրապետության հրապարակ: Վաղը մայիսի 9-նն է, մեր գողացված եռատոնը, վաղը պետք է մեկնարկը լինի մեր կենսագրության վերականգնման: Աստված օրհնի ձեզ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։