Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան
BlogԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ եմ ափսոսում, որ հարազատ ALMA MATER-ում այս որակն ունեցող ռեկտորն է ուսանողների ճակատագիրը տնօրինում։ Ժամանակին, երբ ես էի սովորում և ռեկտորը Սուրեն Զոլյանն էր, բուհը ծաղկում էր, առաջադիմում, ուներ կրթական բարձր որակ։
Նկարելով ուսանողին սպառնացող ռեկտորի ձեռքի տակ սովորող ուսանողներին ցավակցում եմ ու կոչ անում այս կադրերը դիտելուց հետո զանգվածաբար դասադուլ սկսել հենց երկուշաբթի օրվանից։ Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան։ Մի՛ լռեք ու թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնել նման մանրախնդիր ճնշումներով։