Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Rus-loh.livejournal.com օգտատերը գրում է, որ վերջերս Երևան կատարած այցի ժամանակ կարողացել է շփվել Նիկոլ Փաշինյանի տեղացի կողմնակիցների հետ. «Նրանք ինձ պատմեցին ազգային անվտանգության մի հետաքրքիր հայեցակարգի մասին, որն առաջ է քաշել Հայաստանի վարչապետը։ Մի խոսքով, իմաստը սա է.
–Հրաժարվել երկրի հյուսիս-արևել յան ևս չորս գյուղից, կատարել սահմանի պաշտոնական և վերջնական սահմանազատում, հայ-ադրբեջանական հավերժ խաղաղության պայմանագիր կնքել։
–Հաջորդիվ ցրել բանակը, ուժեղացնել սահմանապահ զորքերը, և վերջ՝ բանակի վրա տնտեսված միջոցները ուղղվում են երկրի զարգացմանը:
–Ուժեղացած սահմանապահները առաջին հարվածը կընդունեն Ադրբեջանից, եթե նա որոշի խախտել պայմանագիրը։
–Եվ հետո հրաշք տեղի կունենա՝ համաշխարհային հանրությունը և անվտանգության երաշխավորները տեր կկանգնեն Հայաստանին և ագրեսորին կստիպեն վերադառնալ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Ես չեմ կատակում: Փաշինյանի կողմնակիցները կարծում են, որ դա տրամաբանական և շատ պարզ հասկացություն է, և որ ամենակարևորն է՝ շատ վստահելի։ Ընդ որում, այդ ամենի հանդեպ կասկածներ հայտնելը նյարդայնացնում է նրանց, չէ՞ որ Փաշինյանը իմաստուն մարդ է, սխալը բացառված է:
Հ.Գ. - Գորբաչով, Ելցին, Փաշինյան... ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում