Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին
EconomicsՎերջերս Սամարղանդի և Ջիզախի արևային էլեկտրակայանների առաջին բլոկները միացրել են Ուզբեկստանի էլեկտրամատակարարման համակարգին, գրում է gazeta.uz-ը։
TrinaTracker ընկերությունը խելացի արևային հետևման համակարգերի առաջատար մատակարարներից է, որը կառավարվում է Trinasolar-ի կողմից: TrinaTracker-ը մասնագիտացած է արևային թրեյքերների մշակման, արտադրության, նախագծման, տեղադրման և սպասարկման մեջ և մշակում է բարձր տեխնոլոգիական արտադրանք, որոնք օգնում են առավելագույնի հասցնել էներգիայի արտադրությունը և նվազեցնել ծախսերը ֆոտոգալվանային կայաններում դինամիկ կերպով կարգավորելով մոդուլի կողմնորոշումն արևի գտնվելու ուղղությամբ:
Սամարղանդում և Ջիզախում օգտագործված Vanguard 1P թրեքերները հայտնի են լեռնոտ տեղանքին հարմարվելու իրենց ունակությամբ, դրանք ապահովում են էներգիայի արտադրության բարձր մակարդակ, ունեն հուսալիություն կյանքի ցիկլի բոլոր փուլերում և ապահովում են աշխատանքը ծայրահեղ շոգ և ցուրտ պայմաններում, ինչպես նաև մեծ քանակությամբ փոշու և ավազի ազդեցության դեպքում:
Նորարարական կոնաձև խողովակային շրջանակի կառուցվածքը և արտոնագրված Trina գնդաձև առանցքակալները նվազեցնում են տեղադրման ժամանակը 20 %-ով: Երկու կայանների նախագծի մշակումն ու կառուցումն իրականացվել է Dongfang Electric Corporation-ի կողմից, ծրագրի ընդհանուր դրվածքային հզորությունը 511 ՄՎտ է։ Սա ընկերության երկրորդ խոշոր նախագիծն է Ուզբեկստանում՝ 2021 թվականին գործարկված Navoi արևային էլեկտրակայանից հետո, որտեղ օգտագործվել են Trina Vanguard 2P թրեքերները նվազեցնելով ծախսերը և շինարարության ընթացքում հնարավոր ռիսկերը:
Ցանցին ամբողջությամբ միանալուց հետո կայանները տարեկան կարտադրեն 1,12 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ էներգիայով ապահովելով 240,000 տնային տնտեսությունների և կնվազեցնեն ածխաթթու գազի արտանետումները տարեկան ավելի քան 1 մլն տոննայով: Դա կօգնի լուծել էներգամատակարարման պակասի խնդիրը և կարևոր քայլ կլինի Ուզբեկստանի մաքուր էներգիայի անցնելու ճանապարհին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am