ԱՄՆ 13 կոնգրեսական դիմել է Պենտագոնի ղեկավարին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսի 13 անդամից բաղկացած խումբը դիմել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ՌԴ տարածքին։ Կոնգրեսականները կարծում են, որ նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի վիճակը ռազմաճակատում զգալի վատթարացել է։
Նամակի հեղինակները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է թույլ տա Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը ցանկացած գործողություն իրականացնել։ Կոնգրեսականները նաև կոչ են արել ավելի շատ ուկրաինացի օդաչուների վերապատրաստել F-16 կործանիչներ վարելու համար և ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային:
Նամակը ստորագրել է յոթ դեմոկրատ և վեց հանրապետական:
Մայիսի 15-ին Politico թերթը գրել էր, որ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացման պատճառով Ուկրաինան պահանջում է ԱՄՆ-ից թույլ տալ ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Հրատարակության համաձայն՝ Սպիտակ տան քաղաքականությունը չի փոխվել, և մատակարարվող զենքերը նախատեսված են բացառապես «պաշտպանության, այլ ոչ թե հարձակողական գործողությունների համար Ռուսաստանի տարածքում»։ Ամերիկյան իշխանություններն արդեն մի քանի անգամ բարձրաձայնել են այս դիրքորոշումը։