Sonnenkraft-ը ներկայացրել է «կավե» արևային վահանակ կարմիր կղմինդրներով սալիկապատված տանիքների համար
EconomicsԱվստրիական Sonnenkraft արտադրական ընկերությունը ներկայացրել է կավային գույնի արևային մարտկոցներ կղմինդրներով սալիկապատված տանիքների համար, գրում է Habr.com-ը: 400 Վտ հզորությամբ կրկնակի ապակե արևային մարտկոցներն ունեն կարմիր գույն ու շրջանակ։ Մշակումն ապահովում է պատմական շինությունների պահպանության պահանջների պահպանումը։ Դրանք նախատեսված են մշակույթային ժառանգության օբյեկտները պաշտպանելու և միաժամանակ կայուն էներգիա արտադրելու համար: Մոդուլները կլինեն իդեալական կառուցվածքային լուծումներով և կնպաստեն տեղական անշարժ գույքի հավելյալ արժեքի բարձրացմանը, նշել են ընկերությունում։
Որոշումն արդեն հաստատվել է Գերմանիայի Շինարարական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից։ Վահանակները հագեցած են TopCon արևային մարտկոցներով և ունեն 20,02% էներգիայի փոխակերպման արդյունավետություն:
Սովորաբար արևային մարտկոցները ներառում են կապույտ պոլիբյուրեղներ կամ սև մոնոբյուրեղներ, ուստի կարմիր երանգով ապրանքներ նախկինում չեն եղել շուկայում: 2016 թվականին Tesla-ն էր խոստացել ներկայացնել նման տիպի վահանակ, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Sonnenkraft վահանակները նոր հնարավորություններ են բացում Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում ճարտարապետական հուշարձանները պահպանելու համար, նշել է ընկերությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am