Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին․ Դավիթ Սարգսյան
BlogԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
- Պատերազմների զոհերի այն բարեկամները, որոնք դեռևս խնդիր չեն տեսնում սրանց իշխանավարման մեջ, իմացած լինեն` հենց այս պահին թափառախումբը հերթական ռեստորանային խրախճանքի մեջ է` իրենց որդիների արյան վրա:
- Այն արցախցիները, որոնք իրենց մեջ դեռևս ուժ չեն գտնում հայրենավաճառին մատնանշելու, իմացած լինեն` մի քանի ամսից այդ չնչին փոխհատուցումն էլ չեն ստանալու:
- Տավուշի և Արարատի մարզերի այն բնակիչները, որոնք կարծում են, թե «սահմանազատումն» ավարտվեց, և ընդվզելն անիմաստ է, թող ուշադիր դիտեն ադրբեջանական պետական հեռուստաալիքի այսօրվա մեծ ռեպորտաժն իրենց գյուղերի «վերադարձի» նախապատրաստման մասին: Վերջնաժամկետն էլ է նշվում, թող հետևեն:
- Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին:
- Այսօր ենիչերիական վարքով աչքի ընկած կարմիր գլխարկները թող ուսումնասիրեն իրենցից տասնապատիկ ավելի զորեղ ուկրաինական «Բերկուտի» պատմությունը, հատկապես` ժողովրդից ծնկաչոք ներողություն խնդրելու դրվագը:
Շարքն անվերջ շարունակելի է...