Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արփի Աբգարյանը՝ «Ну ка, все вместе!» մրցույթի, Լազարևի, ծնողների արգելքների, հայերեն չխոսելու մասին

Interview

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական «Ну ка, все вместе!» և «Ну-ка, все вместе! Битва сезонов» մրցույթներից հայտնի դարձած հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը, որին հաջողվեց երկու անգամ ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնեցնել, մեծացել է հայկական ավանդական ընտանիքում, որտեղ նրան արգելել են բեմ դուրս գալ: Արփիի ծնողներն Ախալցխայից են, Արփին մեծացել է Սոչիում և հիմա երաժշտական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում:

Արփիի մայրը երաժշտական կրթություն ունի, և 6 տարեկանից դստերը տարել է դաշնամուրի դասերի, բավականին խիստ է հետևել, որ աղջիկը դասերին լավ պատրաստվի: Արփին տևական ժամանակ մորը խնդրել է իրեն վոկալի դասերի տանել, բայց մայրը դեմ է եղել՝ նշելով, որ դա կխանգարի դաշնամուրի դասերին: Ի վերջո, 13 տարեկանից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ վոկալով, իսկ առաջին անգամ բեմ բարձրացրել է 15 տարեկանում՝ մասնակցելով երաժշտական մրցույթի և ստանալով առաջին մրցանակ:

Վերջին տարիներին Արփին հաճախ է լինում Հայաստանում. այդ այցերից մեկի ժամանակ հյուրընկալեցինք 168TV-ի տաղավարում և բավականին հետաքրքիր զրույց ունեցանք նրա ընտանիքի, կարիերայի, ռուսական շոու-բիզնես մուտք գործելու դժվարությունների և այլ հարցերի շուրջ:

«Ես մեծացել եմ հայկական պատրիարխալ ընտանիքում, որտեղ երբ հայրը որևէ բան է ասում, բոլորը պետք է լսեն նրան: 6 տարեկանում մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց, ես հաճախում էի դաշնամուրի դասերի, բայց շատ էի սիրում երգել: Մորս խնդրում էի ինձ վոկալի դասերի տանել, բայց նա դեմ էր, քանի որ մտածում էր, թե դաշնամուրի դասերը կիսատ կթողնեմ: Երբ փոքր տարիքում սկսեցի երգել, հայրս ապշել էր, ասում էր՝ դո՞ւ ես այսպես երգում, արագ, գնացինք քեզ համար տնային կարաոկե գնելու: Մայրս նույնպես շոկ ապրեց, երբ լսեց՝ ինչպես եմ երգում: Ծնողներս սկզբում այդ ամենին լավ էին վերաբերվում, բայց հետո սկսվեցին արգելքները: Հայրս մշտապես դժգոհում էր: Երևի թե միայն վերջերս է բարձրաձայն ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե ես այդպես եմ որոշել, ուրեմն՝ այդպես պետք է լինի, բայց հիմնականում միշտ դժգոհում էր, ասում էր՝ այդ ամենը քեզ հարկավոր չէ, երբեք իմ համերգներին չէր գալիս, իսկ մայրս միշտ ասում էր՝ դե, եթե հայրդ դժգոհ է, լսիր նրան: Դա նույնիսկ մի փոքր տրավմա էր ինձ համար, որովհետև մայրս միայն մի անգամ է իմ կողմից եղել, երբ պետք է ինստիտուտ ընդունվեի, հորս ասաց՝ ի՞նչ ես ուզում, նա պետք է ինստիտուտ ընդունվի, թող նրան. հայրս նույնիսկ արգելում էր Մոսկվա մեկնել: Առհասարակ, բեմը բարձրանալն ինձ արգելված էր, հայրս ասում էր՝ ամուսնացիր»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:

2017թ.՝ 24 տարեկանում, Արփին հեռացել է ծնողների տնից և դրանից հետո նրանց չի հարցրել՝ ինչ անել. արել է այն, ինչ ինքը ճիշտ է համարել: Արփիի ծնողները դրական են վերաբերվել «Ну ка, все вместе!» մրցույթին նրա մասնակցությանը:

«Ну-ка, все вместе! Битва сезонов» մրցույթին փայլուն ելույթ ունենալուց և 100 միավոր ստանալուց հետո, երբ ժյուրիի անդամները գովեստի խոսքեր էին ասում Արփիին, հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը հիշեց, թե ինչպես էին Հայաստանում ներկայացնում իրենց, և հայերենով մի քանի նախադասություն ասաց: Այդ ժամանակ պարզվեց, որ Արփին հայերեն չի հասկանում, և նրան օգնության հասավ մրցույթի նախկին հաղթողներից Սյուզաննա Մելքոնյանը:

Արփիից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ հայկական ընտանիքում մեծանալով՝ չի խոսում հայերեն:

«Ես շատ կցանկանայի խոսել գրական հայերեն: Իմ ծնողները վրացահայեր են, ես ծնվել եմ Ախալցխայում, իսկ իմ բոլոր հարազատները Ցխալթբիլայից են, և մենք խոսում ենք բարբառով: Այդ բարբառը գուցե ավելի նման է Ախալքալաքի բարբառին, բայց այն ինձ դուր չի գալիս, և ես չեմ ուզում խոսել այդ բարբառով: Մեծ հաճույքով կուզենայի սովորել գրական հայերեն, բայց այնպես է ստացվել, որ ընտանիքս խոսում է բարբառով: Ես այդ բարբառը հասկանում եմ, բայց ոչ ամեն ինչ, իսկ գրական հայերեն, որքան էլ ամոթ է, մոտ 15 տոկոս եմ հասկանում: Բայց Աստված տա՝ ես ավելի հաճախ գամ Հայաստան, փորձեմ սովորել հայերեն: Պարզապես այդպես է ստացվել, իսկ մարդիկ այնքան քննադատաբար են խոսում այդ մասին, բայց միշտ չէ, որ մարդ մեղավոր է, որ չի ստացվել սովորել լեզուն: Ադեկվատ մարդիկ շատ են և գրում են՝ ի՞նչ եք նրանից ուզում, Արփին ավելի հայրենասեր է, քան դուք, որ բազմոցին նստած գրում եք, որ նա չգիտի հայերեն, նա իր ազգին լավագույն կողմից է ներկայացնում: Բայց, իրոք, այդպես է, այո՛, ես չեմ խոսում հայերեն, բայց ես չեմ խայտառակում իմ ազգին, այլ հակառակը՝ իմ ազգին լավագույն կողմից եմ ներկայացնում, և մարդիկ տեսնում են, որ իմ ազգանունն ավարտվում է յան-ով, որ ես հայուհի եմ, և դա որոշակի հպարտություն է նաև Հայաստանի համար»:

  

Հատկապես վերջին այցի ժամանակ Արփին նկատել է, որ իրեն Հայաստանում սկսել են ճանաչել. «Միգուցե նրանք հավանել են իմ ելույթները, հատկապես վերջին երգը («Грешная страсть»):

Դա ինձ համար շատ հաճելի և գնահատելի է: Սոցցանցերում ինձ շատ հայեր են սկսել հետևել: «Ну-ка, все вместе! Битва сезонов»-ին մասնակցելիս սպասում էի նման հաջողությունների: Առաջին անգամ էլ եմ հայտնվել եզրափակչում՝ եռյակում, որտեղ Հայաստանից մասնակցում էր Սյուզաննա Մելքոնյանը. ես ընդհանրապես չէի էլ պատկերացնում, որ եռյակում կհայտնվեմ: Այդ ժամանակ առաջինն էի ելույթ ունենում և մտածում էի, որ քիչ միավորներ կհավաքեմ, որովհետև սովորաբար առաջին համարի դեպքում ժյուրիի անդամները չեն սիրում ոտքի կանգնել: Բայց եթե այն ժամանակ էլ այնպիսի նպատակ դնեի իմ առջև, ինչպես հիմա, որովհետև այս անգամ համոզված էի, որ և՛ առաջին, և՛ երկրորդ ելույթի դեպքում 100 միավոր եմ ստանալու, եթե այն ժամանակ ասեի՝ Արփի, 100, կլիներ 100: Այս անգամ արդեն սպասում էի նման հաջողությունների»:

Արփին նշում է, որ այդիպսի մրցույթների մասնակցելիս հուզմունք չի ունենում, փոխարենը՝ վայելում է ելույթը: Ըստ նրա՝ մի քանի պատճառ կար, որ երկրորդ անգամ ևս երրորդ հորիզոնականը զբաղեցրեց:

«Միգուցե «Грешная страсть» երգից հետո բոլորը սպասում էին նմանատիպ մի բան, ես երգեցի «My all» երգը, որը ռոմանտիկ բալլադ է, դրամա չէ, իսկ «Грешная страсть»-ը դրամա է: «My all»-ը ինձ շատ է դուր գալիս, այն իմ բոլոր քավըրների մեջ առաջին հորիզոնականն էր զբաղեցնում: Եթե անգամ ես այլ երգ վերցնեի, միևնույն է՝ չէի հաղթելու: Տարիներ շարունակ աղջիկներ են հաղթում, և մրցույթներում էլ կա այդ քաղաքականությունը, որ միշտ չէ, որ առաջին հորիզոնականը տալիս են նրան, ով ավելի լավ է երգում, որպես կանոն, առաջին հորիզոնականը տալիս են նրան, ով այդ պահին համապատասխանում է դրան: Այդ պահին համապատասխանում էր Սերգեյ Պավլովսկին, որովհետև նա տղա է, նա իսկապես տաղանդավոր է, ունի գեղեցիկ ձայն, և ուզում էին, որ վերջապես տղա հաղթի: Մի հայուհի արդեն հաղթել էր նախագծում և դժվար թե երկրորդ անգամ դա լիներ: Եկեք անկեղծ լինենք, Հայաստանում էլ նույնը կլիներ, եթե Ռուսաստանից մի աղջիկ հաղթեր, դժվար թե երկրորդ անգամ էլ դա թույլ տային, կասեին՝ թող մերոնք էլ հաղթեն»,- ասաց նա:

Ժյուրիի 100 անդամներից շատերի հետ Արփին անձնապես ծանոթ է, շփվում է, բայց հատկապես թանկ է գնահատում Սերգեյ Լազարևի օժանդակությունը. «Սերգեյ Լազարևն անձնական նամակով գրում է՝ եթե ունենաս երգ, ես այն անպայման կտարածեմ: Դա իսկապես հաճելի է: Նա ինչպես կարողանում է՝ օգնում է»:

Արփին համոզված է՝ նույնիսկ այս ժամանակահատվածում հնարավոր է գրել այնպիսի երգեր, որոնք լինեն և՛ կոմերցիոն, և՛ կատարողին հնարավորություն տան՝ ցույց տալ ձայնի ողջ ծավալը:

«Ես եմ գրում իմ երգերը, որոնք շատ վոկալային են և միևնույն ժամանակ՝ կոմերցիոն: Ես գրում եմ փոփ երգեր, որոնք վոկալային են, իսկ վոկալն իմ խարիզմայի ամենավառ մասերից է: Հատկապես այսպիսի եթերներից հետո, մարդիկ ինձ ասոցիացնում են վոկալի հետ, դրա համար փոփ երգերը նույնպես կարող են լինել վոկալային, մենք այդպիսի օրինակներ ունենք՝ Իրինա Դուբցովա, Պոլինա Գագարինա, Զիվերթ, իհարկե, վերջինս մեծ դիապազոն չունի, բայց ունի շատ որակյալ փոփ, որը կարելի է դարձնել վոկալային»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ռուսական շոու-բիզնես մուտք գործելը հեշտ չէ, բայց եթե նույնիսկ չունես ծանոթ և ֆինանսական միջոցներ, մեկ է՝ հնարավոր է:

«Եթե կարողանում ես հաղորդակցվել մարդկանց հետ, ուղղակի մարդկային լավ կողմերդ ցույց տալ, ունենալ մարդկային հմայք, մարդկանց հետ ծանոթանալու, նրանց դուր գալու կարողություն, ամեն ինչ հնարավոր է»,- նշեց նա:

Արփին վստահ է՝ ճանաչված և սիրված երգչուհի լինելու համար միայն հզոր ձայն ունենալը բավարար չէ՝ կարևոր է խարիզման. «Խարիզմայից կարևոր ոչինչ չկա: Ես այնքան տաղանդավոր վոկալիստներ գիտեմ, նաև հայուհիներ, անուններ չեմ տա, որոնք շատ տաղանդավոր են, բայց չափից դուրս համեստությունը խանգարում է նրանց: Ի՞նչ է խարիզման, դա այն է, երբ դուրս ես գալիս բեմ և չես վախենում հայտարարել քո մասին, երբ ասում ես՝ ահա, տեսեք՝ ինչպիսին եմ ես, ես հիմա ձեզ բոլորիդ ոտքի կհանեմ, ես ասելիք ունեմ, ահա իմ էներգիան, վերցրեք այն: Ես չեմ վախենում մարդկանց առաջ բաց լինելուց, հակառակը՝ ես ուզում եմ ցույց տալ, ուզում եմ, որ մարդկանց վրա իմ էներգիան դրական ազդեցություն ունենա: Բայց երբ մարդիկ ամաչում են բեմում, վախենում են, որ այս կամ այն անձին դուր չեն գա, սխալ է, պետք չէ այդ մասին մտածել, պետք է պարզապես դուրս գալ բեմ և նվիրվել մարդկանց: Խարիզմայի և հզոր ձայնի համադրության լավագույն օրինակներ են Լուչանո Պավարոտին, Սելին Դիոնը, Մըրայա Քերին, Մայքլ Ջեքսոնը: Երբ դու ուղղակի երգում ես, ունես զիլ ձայն, անհավանական վոկալային տվյալներ, բայց եթե մարդկանց չես նվիրվում, ինչպե՞ս կարող են նրանք քեզ հավատալ: Դա պետք է հաղթահարի յուրաքանչյուրը, և դա դեռ մանկուց պետք է ուսուցիչը ներդնի երեխայի մեջ, եթե խոսքը վոկալի մասին է»:

Արփին սիրում է հայկական ժողովրդական, աշուղական երգեր, չի սիրում հայկական ժամանակակից երգերը.

«Մենք ունեինք Նունե Եսայանի ձայնասկավառակը, մանկուց շատ էի սիրում նրան լսել, և կուզենայի նրան գրկել, որովհտև մանկուց նրա ձայնն ինձ շատ հարազատ է: Նա անհավանական է»:

Վերջին այցի ժամանակ երգչուհին այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղից բավականին խորը էմոցիոնալ հոգեվիճակով է հեռացել:  Նա ընդգծեց, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը հնարավոր չէ մաքրել հիշողությունից:

«Այն, ինչ եղել է մեր ազգի հետ, երբեք չենք մոռանա, ես դա երբեք չեմ մոռանա: Ընդհանրապես, կցանկանայի, որ արդարությունը հաղթի, և մեր սերունդը, հաջորդ սերունդը պետք է անեն ամեն ինչ դրա համար»,- եզրափակեց երգչուհին:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments