Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա և, արդյո՞ք, այն երբևէ կսպառվի
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում նավթը կուտակվել է մեր ոտքերի տակ գտնվող խորը ամբարներում, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են կենդանիների և բույսերի մնացորդներից, որոնք հայտնվել են Երկրի տակ և ծածկվել ավազի, տիղմի և ապարների շերտով: Ջերմությունն ու ճնշումն աստիճանաբար այն վերածել են հեղուկ վիճակի, գրում է Live Science-ը։
Մոտ 165 տարի առաջ մենք սկսեցինք արդյունահանել այս բնական պաշարը պլաստմասսա, բենզին, ասֆալտ և շատ այլ ապրանքներ արտադրելու համար շատ ավելի արագ, քան երբևէ կարելի է այն համալրել: Ինչ-որ պահի այն պետք է ավարտվի: Բայց որքա՞ն է մնացել և ե՞րբ է ավարտվելու։
Կարճ պատասխանն այն է, որ մոլորակն ինքնին երբեք ամբողջությամբ չի սպառի նավթը, քանի որ դրա մի մասը գտնվում է Անտարկտիդայի նման դժվար հասանելի վայրերում, իսկ որոշները կարող են ընկած լինել այնքան խորը գետնի տակ, որ մենք չենք կարող նույնիսկ որոշել դրանց քանակը, էլ չխոսելով դրանց հասնելու մասին:
Սալերի տեկտոնիկան մեծապես պատասխանատու է այն բանի համար, թե որտեղ են հայտնվում նավթի հանքավայրերը: Զարգացող օվկիանոսային ավազանները բարենպաստ պայմաններ են ստեղծում բույսերի և կենդանիների արագ թաղման համար, մինչդեռ երկրակեղևի շարժումը ստեղծում է ջերմություն և ճնշում, որոնք այս նյութը վերածում են նավթի: Սուբդուկցիան և ռիֆտոգենեզը կարող են հանգեցնել ավազանների ձևավորմանը, որոնցում կարող է կուտակվել նավթը: Արդյունքում որոշ շրջաններում նավթի հանքավայրերի հայտնաբերմն հավանականությունն ավելի մեծ կլինի, քան մյուսներում:
Համաձայն Rystad Energy-ի 2023 թվականի ուսումնասիրության, ամբողջ աշխարհում մոտ 1,6 տրիլիոն բարել չարդյունահանված նավթ կա: Կան նաև նավթի պաշարներ, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Սա ավելի կասկածելի ցուցանիշ է, չնայած 2012 թվականին ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը այն գնահատել էր 565 միլիարդ բարել։
Բայց ե՞րբ են մարդիկ սպառելու արդյունահանվող այս նավթը: Դժվար է պատասխանել այս հարցին։
Տասնամյակներ շարունակ ոլորտի փորձագետներն ասում էին, որ նավթի պաշարները՝ հիմնվելով հայտնի պաշարների վրա, կբավականացնեն մոտ 50 տարի:
Այս թիվը շատ չի փոխվել՝ ելնելով նրանից, թե ինչպես այն հաշվարկվում. մինչև նավթի սպառման տարիների քանակը հավասար է ներկայիս հայտնի պաշարներին՝ բաժանած տարեկան համաշխարհային պահանջարկի վրա: Ապացուցված պաշարների մեր գնահատականն ավելացել է, քանի որ մենք անընդհատ նոր հանքավայրեր ենք գտնում, իսկ մեզ մնացած ժամանակն առանձնապես չի փոխվել, քանի որ մենք նոր նավթն օգտագործում ենք մոտավորապես նույնքան արագ, որքան գտնում ենք:
Բայց ինչ-որ պահի այս հավասարակշռությունը կփոխվի։
Վաշինգտոնում գործող ClearView հետազոտական ընկերության տնօրեն Քևին Բուքը Live Science-ին ասել է, որ իր կարծիքով արհեստական ինտելեկտը կհեշտացնի նոր պաշարներ գտնելը, իսկ հանքարդյունաբերության նոր տեխնոլոգիաները կհեշտացնեն օգտակար պաշարների արդյունահանումն առաջիկա տարիներին:
Մյուս կողմից, նավթի պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կփոխվի առաջիկա տարիներին։
Համաձայն 2023 թվականի էներգետիկ կանխատեսման, պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կնվազի, քանի որ աշխարհը հրաժարվում է նավթից որպես էներգիայի աղբյուրից՝ էլեկտրական մեքենաների անցնելու շնորհիվ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ ակնկալում է, որ նավթի սպառումը կհասնի առավելագույնի մինչև 2030 թվականը, իսկ դրանից հետո՝ կնվազի: