Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է խորհրդարանի ընդունած, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հաստատեր փաստաթուղթը, սակայն նա հրաժարվել է դա անել։
Սակայն Պապուաշվիլիի ստորագրումից հետո օրենքն ուժի մեջ է մտել։
«Այսօր ես ստորագրեցի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Այս օրենքի նպատակն է ամրապնդել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը արտաքին միջամտության նկատմամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Որոշումն ընդունվել է՝ չնայած երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել օրենքի վրա։ Մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարել է նրա վետոն: Վրացական 160 հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց հրաժարվել է գրանցվել օտարերկրյա գործակալների ռեգիստրում։