Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ է տվել F-16 կործանիչներով հարվածել Ռուսաստանին
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդեռլանդները մտադիր է Ուկրաինային փոխանցել 24 հատ F-16 կործանիչ։ Դրանք Ուկրաինայի կողմից կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար, ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նա պարզաբանել է, որ Կիևն իրավունք ունի օգտագործել մատակարարված կործանիչները միայն ինքնապաշտպանության նպատակով։ Նրա խոսքով՝ երկիրը սահմանափակումներ չի մտցնի։
«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, որը կիրառել ենք ցանկացած այլ զենքի փոխանցման դեպքում, այն է՝ երբ մենք այն հանձնենք Ուկրաինային, նրանք կարող են օգտագործել այն», - ասել է նա Politico-ին:
Մայիսի 31-ին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոթը նույնպես հայտարարել է, որ Ուկրաինան կկարողանա օգտագործել F-16 կործանիչներ՝ Ռուսաստանին հարվածելու համար՝ ինքնապաշտպանության նպատակով։ Սպասվում է, որ հոլանդական F-16-ների տեղափոխումն Ուկրաինա կսկսվի 2024 թվականի երկրորդ կեսին։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան պետք է ստանա ավելի քան 60 կործանիչ Բելգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից և Նորվեգիայից։