Ուկրաինան առգրավել է գրեթե 1 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ոստիկանությունը առգրավել է Ռուսաստանի հետ կապված 38 միլիարդ գրիվնա (գրեթե 1 միլիարդ դոլար) ակտիվներ, հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության ռազմավարական հետախուզության վարչության պետ Անդրեյ Ռուբելը։
Նրա խոսքով, բոլոր ակտիվները «աշխատում են ի շահ Ուկրաինայի և կարիքների», այդ թվում՝ ռազմական, գրում է kommersant.ru-ն:
«Մասնավորապես, մեր պաշտպաններին է հանձնվել Bell-427 ուղղաթիռ, Gulfstream G650 ինքնաթիռ, 47 բեռնատար, 55 ավտոմեքենա և երեք հարթ կիսակցորդ», - ասել է Ռուբելը ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ դժվար է գնահատել ռուսական ակտիվների ծավալը, քանի որ 2014 թվականից Ուկրաինայում բոլոր խոշոր բիզնեսները ուղղակի կամ անուղղակի կապված են ռուսների հետ։