Պարտվելու իրավունք չունենք. Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, քանի որ նման քայլը Մոսկվային միայն դադար առնելու հնարավորություն կտա նոր պատերազմից առաջ։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 7-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանում։
Ինչպես գրում է dw.com-ը, Ուկրաինայի նախագահի գրասենյակը YouTube-ում հրապարակել է նրա ելույթի տեսանյութը։ Խորհրդարանի դահլիճն ամբողջությամբ լցված չէր, սակայն ներկա պատգամավորները բուռն ծափահարություններով են դիմավորել ուկրաինական պետության ղեկավարին։
Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում։
«Կարո՞ղ ենք մենք հաղթել այս ճակատամարտում։ Իհարկե, այո։ Մենք կարող ենք։ Ուկրաինան կարող է, հետևաբար՝ Եվրոպան, Եվրոպան և, հետևաբար, Ֆրանսիան։ Ես դրանում նույնքան վստահ եմ, որքան Ֆրանսիան։ Պուտինը կարո՞ղ է հաղթել պատերազմում. ո՛չ, քանի որ մենք պարտվելու իրավունք չունենք: Կարո՞ղ է այս պատերազմը սառել այն բնագծերում, որոնք այժմ կան: Ո՛չ, որովհետև չարի համար բնագծեր չկան՝ լինի դա 80 տարի առաջ, թե հիմա»,- շարունակել է Զելենսկին։