Մոսկվայի բորսան դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի բորսան (MOEX) հայտարարել է, որ դոլարով և եվրոյով առևտուրը կդադարեցվի, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի այն ներառել է պատժամիջոցների ցուցակում:
Պատժամիջոցները ներառում են նաև Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, որոնք միջնորդներ են հանդես գալիս ռուսական արժույթի շուկայում դոլարով առևտրի ժամանակ:
Բորսայի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 13-ից «արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրն իրականացվում է բոլոր գործիքներով, բացառությամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի»։ Նմանատիպ սահմանափակումներ կկիրառվեն բաժնետոմսերի և դրամական շուկաների նկատմամբ:
Մոսկվայի բորսան ռուսական ֆինանսական ենթակառուցվածքի կարևոր մասն է։ Դրանով բանկերը, բիզնեսները և ներդրողները գնում և վաճառում են արժույթներ՝ դոլար, եվրո և յուան: Ռուսաստանի Կենտրոնական բանկը, կախված օրվա առաջին կեսին առևտրի առաջընթացից, սահմանել է ռուբլու փոխարժեքը, որն էլ իր հերթին որոշել է այն փոխարժեքը, որով արժույթը կարելի է գնել բանկերից:
«Հիմնական հետևանքը կլինի ռուբլու փոխարժեքի փոփոխականության կառուցվածքային աճը: Դա նշանակում է, որ ռուբլու տատանումները շատ ավելի ուժեղ կլինեն, ռուբլին էլ ավելի քիչ կայուն կդառնա»,- BBC-ի հետ զրույցում ասել է Bloomberg Economics-ի Ռուսաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի գծով գլխավոր տնտեսագետ Ալեքսանդր Իսակովը: